Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելում, որտեղ ընթանում են խորհրդարանական ընտրություններ, տեղական ժամանակով ժամը 07:00-ին բացվել են ընտրատեղամասերը։

Արդյունքները կորոշեն 26-րդ Քնեսեթի կազմը, որից հետո կսկսվի կառավարող կոալիցիայի ձևավորման գործընթացը. հաջողության դեպքում տեղի կունենա նոր կառավարության և վարչապետի երդմնակալությունը։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ քվեարկելու իրավունք ունի Իսրայելի 7,3 միլիոն քաղաքացի։ Երկրում բացվել է ընդհանուր առմամբ 12 018 ընտրատեղամաս։ Դրանք բաց կմնան մինչև ժամը 22:00-ն։ Քվեարկության ավարտից անմիջապես հետո կհրապարակվեն «էքզիթ-փոլերի» արդյունքները, և կսկսվի ձայների հաշվարկը։

Ընտրություններն անցկացվում են ուժեղացված անվտանգության  միջոցառումներով․ իսրայելական «Channel 12»-ի տվյալներով՝ կարգուկանոնի պահպանմանը ներգրավված է 20 000 ոստիկան, սահմանապահ ծառայող և կամավոր։ Միաժամանակ, բանակը հայտարարել է պաղեստինյան տարածքների շրջափակման և Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող բոլոր անցակետերի փակման մասին։

71