Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ստամբուլի գլխավոր դատախազությունը 68 անձի ձերբակալելու որոշում է կայացրել՝ Բաքըրքյոյի տեղական ինքնակառավարման մարմնում կոռուպցիայի դեպքերի առնչությամբ իրականացվող հետաքննության շրջանակներում։
«Cumhuriyet» թերթի տեղեկություններով՝ երեքշաբթի առավոտյան իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալվել է 37 մարդ, այդ թվում՝ քաղաքապետի հինգ տեղակալ և տեղական խորհրդի երկու անդամ։
Պարբերականը հայտնում է, որ հետաքննության ընթացքում բացահայտվել են պետական բյուջեին հասցված զգալի վնասներ՝ կապված 2024-2026 թվականներին տեղական ինքնակառավարման մարմնի կողմից անցկացված 42 մրցույթների հետ։
Գործը քննվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի այն հոդվածների հիման վրա, որոնք վերաբերում են «մրցույթների արդյունքների կեղծմանը», «շորթմանը» և «կաշառակերությանը»։