Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Մյունխենի Բավարիայի» և Անգլիայի հավաքականի 33-ամյա ֆուտբոլիստ Հարի Քեյնը նվաճել է 2026 թվականի «Ոսկե գնդակը» (Ballon d'Or)․ նա գերմանական ակումբի առաջին ֆուտբոլիստը, ով վերջին 45 տարվա ընթացքում արժանացել է «Ոսկե գնդակի»:
Ֆուտբոլային ամենահեղինակավոր անհատական մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Լոնդոնի «Պալադիում» թատրոնում՝ «France Football» ամսագրի կազմակերպած միջոցառման շրջանակում։
Մրցանակը հաղթողին է հանձնել բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդոն։
Սա առաջին դեպքն է, երբ ֆուտբոլային աշխարհի գլխավոր անհատական մրցանակը հանձնվում է Ֆրանսիայի սահմաններից դուրս։ Լոնդոնն ընտրվել է այն պատճառով, որ 1956 թվականին շնորհված առաջին «Ոսկե գնդակը» բաժին էր հասել անգլիացի ֆուտբոլիստ Սթենլի Մեթյուզին։
«Ոսկե գնդակը» ֆրանսիական «France Football» ամսագիրն ամեն տարի շնորհում է օրացուցային տարվա լավագույն ֆուտբոլիստին։ Անցյալ տարի մրցանակին արժանացել էր ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն։