Աշխարհի ամենատարեց մարդը ճանաչված ճապոնուհին՝ Քեյն Տանական, մահացել է 119 տարեկան հասակում՝ 120-ից մի քանի ամիս առաջ:

1903 թվականի հունվարի 2-ին ծնված Տանական սիրում էր խաղալ «Օթելլո» սեղանի խաղը և հակված էր շոկոլադին ու գազավորված ըմպելիքներին: Նա Գինեսի ռեկորդների գրքում հաստատվել է որպես ամենատարեց կենդանի մարդ 2019 թվականին, երբ 116 տարեկան էր: Լրատվամիջոցներում նա հայտնել էր, որ դեռ վայելում է կյանքը և հույս ունի ապրել մինչև 120 տարեկան:

Տանական մահացել է ծերությունից ապրիլի 19-ին Ճապոնիայի հարավում գտնվող իր հայրենի Ֆուկուոկա քաղաքի հիվանդանոցում։ Տանական, որն ապրում էր ծերանոցում, միայն վերջերս էր հայտնվել հիվանդանոցում։

Ըստ The Gerontology Research Group-ի, նրա մահից հետո աշխարհի ամենատարեց մարդը այժմ Լյուսիլ Ռենդոնն է՝ ֆրանսիացի միանձնուհի, որը հայտնի է որպես Քույր Անդրե՝ 118 տարեկան: Ճապոնիայում նոր ռեկորդակիրը Օսակայի բնակչուհի 115-ամյա կին Ֆուսա Տացումին է, հայտնել է Ճապոնիայի առողջապահության նախարարությունը:

 

872