Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ հակամարտության ընթացքում ամռանը տեղի ունեցած ռազմական գործողությունների դադարեցումը համարում է ժամանակի կորուստ։ Այս մասին նա հայտարարել է Միսիսիպի նահանգում՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին հանրապետական ​​կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ։

Անդրադառնալով հակամարտության սկզբին՝ Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները «այլ ընտրություն չուներ»։ «Դա պետք է արվեր դեռ շատ վաղուց, իսկ այն, ինչ կատարվում է հիմա, շատ շուտով կավարտվի», - վստահեցրել է նա։

«Մենք համաձայնեցինք կարճատև հրադադարի, ինչն ինձ այնքան էլ դուր չեկավ։ Կարծում եմ՝ դա ժամանակի կորուստ էր», - շարունակել է ամերիկացի առաջնորդը։ «Մենք թույլ տվեցինք, որ մի քանի նավ անցնեն։ Մենք ցանկանում էինք բարի լինել, բայց, իմ կարծիքով, դա ժամանակի կորուստ էր», - հավելել է նա։

70