Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար Ատլանտյան օվկիանոսը վերանվանել Ամերիկյան օվկիանոս, ինչպես նաև մտածում է գետի անվանումը փոխելու մասին։

«Մտածեք՝ մենք ունենք լիճ և ծոց։ Հիմա մեզ գետ և օվկիանոս է պետք։ Ուստի մտածում եմ Ատլանտյան օվկիանոսի մասին․ մենք այն կանվանենք Ամերիկյան օվկիանոս։ Կարծում եմ՝ Եվրոպան հիացած կլինի», — ասել է նա Միսիսիպի նահանգում Հանրապետական կուսակցության կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ՝ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ։

ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե որ գետի անվանումն է ցանկանում փոխել, սակայն խոստացել է չվերանվանել Միսիսիպի գետը։

Անցած շաբաթ Թրամփը հայտնել էր, որ Google-ին խնդրել է իր քարտեզներում Ատլանտյան օվկիանոսը վերանվանել Թրամփի օվկիանոս, սակայն ընկերության ղեկավար Սունդար Պիչայը մերժել է նրա խնդրանքը։

63