Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի տեղամասի ծառայողները Սևանա լճից դուրս են բերել ապօրինի տեղադրված 73 հատ ձկնորսական ցանց։ Կազմվել է օրենսդրության խախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն։ Այս մասին տեղեկացնում են Էկոպարեկային ծառայությունից։

Կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N120-Ն որոշմամբ սահմանված են Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները, ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները։ Նույն որոշմամբ սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով՝ ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։

Հիշեցնենք՝ որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված պատասխանատվություն։

76