Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բրազիլիայում կայացած նախագահական ընտրությունները որակել է սարսափելի՝ դրանց արդյունքները համարելով կեղծված։

Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ռազմաբազայում լրագրողները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել են մեկնաբանել Բրազիլիայում կայացած ընտրությունների արդյունքները։

«Ինձ համար դա սարսափելի էր։ Ամեն ինչ պարզապես սարսափելի տեսք ուներ։ Ես որևէ կողմի չէի աջակցում, բայց դա հերթական կեղծված ընտրությունների տպավորություն էր թողնում։ Անկեղծ ասած՝ ամբողջ աշխարհի համար դա պարզապես սարսափելի տեսք ուներ», — ասել է նախագահը։

 

58