Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նախորդ տարվա ցուցանիշները, այսինքն՝ 2025 թվականի հունիսի ցուցանիշները, կապ ունեն 2024 թվականի ջրառատության հետ, այսինքն՝ 2024-ի հետևանքով 2025-ին ունեինք նման ցուցանիշ: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2025 թվականի պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, որը վերաբերում էր Սևանա լճի՝ նախորդ տարվա համեմատ ջրի մակարդակի 6 սմ-ով բացասական տարբերությանը: 

Այս տարվա խնդիրը, ըստ ՇՄ նախարարի, մեզ մոտ պայմանավորված է 2025 թվականի՝ բավականին չոր եղանակներով:

«Հիշում եք՝ մենք նաև ոռոգման ջրի հետ խնդիրներ ունեցանք: Դրանով է պայմանավորված, բայց ինչպես արդեն նշեցի, այս տարի էլ արդեն բավական ջրառատ տարի է, և կարծում եմ՝ առաջիկա 2-3 շաբաթներին Սևանա լճի մակարդակը կհասցնենք նախորդ տարվա ցուցանիշին, նույնիսկ հույս ունենք, որ Արփա-Սևանը կշարունակի գործել, և լճում կունենանք դրական բալանսով ջուր»,- հայտնեց նախարարը:

78