Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարության որոշմամբ կհստակեցվեն դրոշմանիշային վճարի հաշվարկման նպատակով հիմք ընդունվող համապատասխան հաշվարկների անվանումները։ Ըստ այդմ, առաջարկվում է սահմանել՝ դրոշմանիշային վճար վճարողի կողմից (ինչպես ինքնուրույն, այնպես էլ հարկային գործակալի միջոցով) հարկային մարմին ներկայացված ճշտված հաշվարկների հիման վրա առաջացած՝ դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները հատուցման հիմնադրամին փոխանցված լինելու դեպքում հարկային մարմինը, հատուցման հիմնադրամի հետ փոխհամաձայնեցված կարգով, ինքնաշխատ էլեկտրոնային եղանակով, նշված անձանց (այդ թվում՝ վերջիններիս հարկ վճարողի հաշվառման համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը) և դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է հատուցման հիմնադրամին։

Սահմանվել է նաև, որ hատուցման հիմնադրամը դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները համապատասխան գանձապետական հաշվեհամարին փոխանցելուց հետո փոխանցված գումարի վերաբերյալ տվյալը հարկային մարմնի հետ փոխհամաձայնեցված կարգով, ինքնաշխատ էլեկտրոնային եղանակով տրամադրում է հարկային մարմնին՝ դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները վերահաշվարկելու համար։

Սահմանվել է նաև վճարողի սահմանված չափից ավելի վճարված դրոշմանիշային վճարի գումարի մնացորդի վերադարձի դիմումի նոր ձևը և լրացման կարգը:

Կառավարությունն ընդունել է որոշում, որը կնպաստի ջրօգտագործման թույլտվության տրամադրման թվայնացման գործընթացի լիարժեք իրականացմանը, կթեթևացնի ջրօգտագործողի վարչական բեռը։ Ըստ այդմ, մասնավորապես՝ հստակեցվել է ջրօգտագործման թույլտվության ստացման հայտի ներկայացման, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվության տրամադրման, երկարաձգման, վերաձևակերպման, վերանայման գործընթացները, որոնք իրականացվելու են թույլտվությունների տրամադրման https://nature.e-gov.am/ էլեկտրոնային հարթակի միջոցով։

Մեկ այլ որոշմամբ էլ սահմանվել են Կանխավճարների՝ մաքսային միասնական հաշվին մուտքագրման եղանակները և կարգը, ինչպես նաև մաքսային մարմիններ վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից ներկայացվող տեղեկությունների կազմը, դրանց ներկայացման (հասանելի դառնալու) ժամկետը և կարգը։ Գործադիրը սահմանել է նաև Կանխավճարների վերադարձի համար ներկայացված դիմումի մերժման և կանխավճարների վերադարձի մերժման դեպքերը։

68