Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ռեալ Մադրիդի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը դարձել է առաջին ֆուտբոլիստը, որ անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում, հաղորդում է Page 6-ը:

Նրա կինը՝ Վիկտորիան, և դերասան Թոմ Քրուզը ներկա են եղել արարողությանը և շնորհավորական ելույթներ են ունեցել։

Բեքհեմը 2005 թվականից ի վեր ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է, իսկ 2015 թվականին նա հիմնադրեց իր սեփական բարեգործական կազմակերպությունը՝ 7 Fund-ը, որը նախատեսված է ամբողջ աշխարհի խոցելի երեխաներին աջակցելու համար:

Բեքհեմն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Ակումբի հետ նա վեց անգամ նվաճել է Անգլիայի Պրեմիեր լիգան (EPL) և երկու անգամ՝ Անգլիայի գավաթը: 1999 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Չեմպիոնների լիգան:

193