Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այս շաբաթ Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները։

Այս մասին հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

«Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ տեղի պաշտոնյաների, ԱՄՆ փոխանակման ծրագրերի շրջանավարտների, «Խաղաղության կորպուսի» կամավորների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ուսանողների և ԱՄՆ գործընկերների հետ։

Կապանի ամերիկյան անկյունում հավատարմատար Ալենը կներկայացնի «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը, Մեղրիում կհանդիպի ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ACCESS ծրագրի աշակերտների հետ, կայցելի Մեղրիի սահմանային հատված՝ ընթացիկ համագործակցության մասին ավելին իմանալու:

Նախատեսվում է նաև այց «ՔոնթուրԳլոբալի» Գորիսի գրասենյակ՝ քննարկելու էներգետիկ անվտանգությանը և հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր։

Այցն ընդգծում է հայ-ամերիկյան աճող գործընկերությունը և մեր շարունակական համատեղ աշխատանքը՝ ընդլայնելու տնտեսական հնարավորությունները, ամրապնդելու էներգետիկ համագործակցությունը, աջակցելու կրթությանն ու մշակութային ժառանգության պահպանմանը և կառուցելու ավելի բարեկեցիկ ապագա մեր երկրների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

90