Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի արտգործխնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրեն Բեն Բլեքի հետ հանդիպմանը քննարկել է Բաքվի և Վաշինգտոնի միջև գործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև էներգետիկայի, տրանսպորտի և տարանցման, բարձր տեխնոլոգիաների և ներդրումների ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները։

Տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի համատեքստում կողմերը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը, շեշտել 2025 թվականին կայացած Վաշինգտոնյան գագաթնաժողովի հատուկ պատմական նշանակությունը նոր ուղղություններով ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների զարգացման համար:

Ամերիկյան պատվիրակության հետ հանդիպել է նաև Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը: Կողմերն ուսումնասիրել են երկու երկրների միջև ներդրումային նախագծերի իրականացման հնարավորությունները՝ համաձայն ռազմավարական գործընկերության մասին խարտիայի:

Քննարկվել են տնտեսական երկխոսության շրջանակներում նախաձեռնությունները, Ադրբեջանի ներդրումային առաջնահերթությունները և ԱՄՆ ֆինանսական հաստատությունների հետ համատեղ գործունեության հնարավորությունները։

226