Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՍԱՏՄ-ն տեղեկացնում է, որ այսօր հայկական կայքերից մեկը՝ armatmedia.am-ը, տեղեկություն է տարածել այն մասին, թե Ուկրաինան ետ է ուղարկել հայկական պղպեղով բեռնված բեռնատարը, որովհետև, մեջբերում ենք, «պղպեղում միջատ է հայտնաբերվել», մասնավորապես՝ թրիփս:

«Տեղեկացնում ենք, որ հրապարակումը իրականությանը չի՛ համապատասխանում:

Հայաստանից Ուկրաինա արտահանված բուսասանիտարական ենթահսկման որևէ բեռ չի վերադարձվել, Ուկրաինայի լիազոր մարմնից ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը բեռների անհամապատասխանության վերաբերյալ որևէ գրություն կամ ծանուցում չի ստացել: Չի ստացվել նաև ահազանգ տնտեսվարողներից:

Լրատվամիջոցին առաջարկում ենք հրապարակել իր «տեղեկությունների» աղբյուրը, եթե, իհարկե, այն կա:

Իսկ այլ լրատվամիջոցների հորդորում ենք չտարածել չճշտված ու կեղծ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրությունում:

213