Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն սեպտեմբերի 20-ին տեղի կունենան Պետդումայի իններորդ գումարման ընտրությունները։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Օրենքի համաձայն՝ ընտրությունները պետք է նշանակվեն նախագահի հրամանագրով ընտրության օրվանից ոչ շուտ, քան 110 օր և ոչ ուշ, քան 90 օր առաջ։
Ընտրվելու է 450 պատգամավոր, որից 225-ը միամանդատ ընտրատարածքներում, իսկ 225-ը՝ դաշնային ընտրատարածքներում։
16 Հունիս, 2026 12:13
76