Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պակիստանի պատվիրակությունը՝ երկրի վարչապետ Շահբազ Շարիֆի գլխավորությամբ, ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններին մասնակցելու համար։ Այս մասին հայտնել է Պակիստանի կառավարության ղեկավարի գրասենյակը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Շարիֆը Պակիստանի պաշտպանության ուժերի հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ միասին կմասնակցեն Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի իրականացման շուրջ բարձր մակարդակի բանակցություններին, որոնք տեղի կունենան այսօր Բյուրգենշտոկում, տեղեկացրել է գերատեսչությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շվեյցարիա էր ժամանել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Շաբաթ երեկոյան Շվեյցարիա է ժամանել Իրանի պատվիրակությունը՝ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի գլխավորությամբ։

134