Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի Զառ բնակավայրում ՀՀ կառավարությունն այս պահին պետական ծրագրով զրոյից միաժամանակ կառուցում է և նոր դպրոց, և նոր մանկապարտեզ: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«Մինչ այս գյուղում երբևէ մանկապարտեզ չի գործել, իսկ գործող դպրոցը կառուցվել է հեռավոր 1977 թվականին։
Հունիսի 7-ի համապետական ընտրություններին Զառի 782 ընտրողներից Քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին քվեարկել են 369 (47,2%) քաղաքացիներ։
Շնորհակալություն ՀՀ Կառավարությանն այս ռազմավարական ծրագրերի համար. Զառի մեր հայրենակիցներն անշուշտ լավագույնս են գիտակցում Վարչապետ Նիկոլ Փաշինյան-ի և կառավարող թիմի հանձնառությունը»,- գրել է նա:

21 Հունիս, 2026 20:26
1039
Ժաննա Անդրեասյանը հետևել է Սիսավանի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին
24 Հուլիս, 2026 17:01
Մեկնարկել է ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության հայտագրումը
20 Հուլիս, 2026 14:45
ՀԱՊՀ դպրոցը կարևոր առաքելություն ունի մեր կրթական համակարգում. Արայիկ Հարությունյան
11 Հունիս, 2026 22:42
Ախուրյան համայնքում բոլոր մանկապարտեզները կլինեն անվճար
31 Հուլիս, 2026 21:27
Կապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումը
23 Հուլիս, 2026 18:50
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
16 Հուլիս, 2026 19:26