Վերացվել է Սուրբ Գր. Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցումի հակասանիտարական վիճակը
Ավարտվել է Սուրբ Գր. Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկի (նախկին «Ձկան խանութին» հարակից տարածք) գետնանցման ճաղավանդակների ապամոնտաժման, տարածքի և անձրևատարերի մաքրման, լվացման աշխատանքը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Գետնանցման տարածքի զգալի մասը, որը մասնավորինն էր, վերադարձվել է համայնքին: Հիմա՝ գետնանցման հակասանիտարական վիճակը վերացնելուց հետո, նախատեսվում է մշակել տարածքի հիմնանորոգման նախագիծ»,- գրել է Կարապետյանը։
14 Օգոստոս, 2020 01:20
714
Արարատ Միրզոյանը ելույթով հանդես կգա «Մանամայի երկխոսություն» ֆորումի եզրափակիչ նիստին
01 Նոյեմբեր, 2026 13:47
Պատմական օր՝ Ֆինանսների նախարարության համար. Վահե Հովհաննիսյան
01 Նոյեմբեր, 2026 13:03
ՇՄ նախարարը շնորհակալություն է հայտնել COP17-ը լուսաբանած լրատվամիջոցների ներկայացուցիչներին
01 Նոյեմբեր, 2026 12:24