Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հերթական անգամ արձանագրել է թերլիցքավորում «Դավո օիլ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Ռուբինյանց 41/1): Այս մասին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից:
Տնտեսվարողին պատկանող տասնյակից ավելի գազալցակայաններում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝
▪️ թերլիցքավորում,
▪️ չստուգաչափված չափիչ միջոցների օգտագործում,
▪️ կապարակնիքների ապօրինի հեռացում՝ խախտումների հայտնաբերումից հետո,
▪️ արագ արձագանքման QR կոդերի բացակայություն։
Չնայած բազմաթիվ վարչական պատասխանատվության միջոցներին և տրված հանձնարարականներին՝ խախտումները շարունակվում են։
Վերջին ստուգմամբ հաստատվել է, որ գազալցակայանը զբաղվում է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով` թերլիցքավորմամբ։
Արդյունքում կասեցվել է գազալցակայանի գործունեությունը։
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկին հորդորում է սպառողներին զերծ մնալ «Դավո օիլ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից լիցքավորում իրականացնելուց։