Մարիա թագուհու անվան Լոնդոնի համալսարանը եւ Barts Health NHS Trust հիմնադրամն իրականացրել են հետազոտություն եւ պարզել, որ տարբեր էթնիկ խմբերի շրջանում կորոնավիրուսով պացիենտների հիվանդության ընթացքը տարբերվում է: Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ Open պորտալում:

Վերլուծվել են 16 տարեկանից բարձր COVID-19-ով վարակված 1737 պացիենտի տվյալներ, որոնք բոլորը հոսպիտալացվել են 2020 թվականի հունվարի 1-ից մայիսի 13-ն ընկած ժամանակահատվածում: Ասիացիների շրջանում եղել է 538 հիվանդ (31 տոկոս), 340 սեւամորթ (20 տոկոս), 707 սպիտակամորթ (40 տոկոս): Ընդամենը 30-րդ օրը մահացել է 511 պացիենտ, ինչը կազմում է ընդհանուր թվի 29 տոկոսը:

Նշվում է, որ էթնիկ փոքրամասնություններից պացիենտներն ավելի երատասարդ էին: Բացի այդ, ասիացիները 1,54 ավելի հաճախ էին տեղափոխվում ինտենսիվ թերապիայի բաժանմունք եւ ստանում ԹԱՕ սարքով միջամտություն՝ ի տարբերություն սպիտակամորթների, իսկ վերջինների համեմատ՝ սեւամորթները 1,8 անգամ ավելի հաճախ էին ստանում այդ միջամտությունը հիվանդանոցում: Ասիական ծագումով մարդկանց շրջանում մահվան հավանականությունը 1,49 անգամ ավելի բարձր էր, քան ավելի բաց երանգով մաշկ ունեցողների մոտ, իսկ սեւամորթների շրջանում այդ ցուցանիշը բարձր էր 1,3 անգամ:

Ռեանիմատոլոգ եւ անեսթեզիայի մասնագետ Յիզե Վանը պարզաբանել է, որ հետազոտությունը ցույց է տալիս կորոնավիրուսի անհամաչափ ազդեցություն տարբեր էթնիկ խմբերի վրա:

 

Աղբյուր՝ news.am

24 Հունվար, 2021 14:31
156
; ;