Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ հունիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Ավան-Առինջի Աճառյան 13 շենքի բակում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։
Պարեկներն ու ոստիկանները նշված շենքի բակային հատվածում հայտնաբերել են Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Արայիկ Ս.-ի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը նշված շենքի տանիքում կամ 4-րդ հարկի պատշգամբում աշխատանքներ կատարելիս անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Դեպքի մասին ոստիկանության Ավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։