Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու, և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու հատկանիշներով։ Այս մասին Araratnews.am-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում էր կայացրել մերժել ՀՀ գլխավոր դատախազության՝ Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ՝ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը: