Մոսկվան պետք է հասկանա, թե ինչպես զարգացնել հարաբերությունները ՀՀ հետ․ Պուտինը՝ Փաշինյանին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բիշքեկում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
ՌԴ նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն այն որոշակի դժվարություններ է առաջացնում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված։
«Ռուսաստանը Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է։ Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ. Մոսկվան պետք է հասկանա, թե ինչպես զարգացնել հարաբերությունները։
Եթե Հայաստանն օրենք ընդունի այլ կազմակերպությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին, դա կնշանակի ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարություն»,- ասել է նա։
01 Սեպտեմբեր, 2026 21:31
86
ԵՄ-ի հետ կապված գործընթացը Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի դեմ չէ, Հայաստանը դեռ ընտրության պահը չի հասունացրել. Փաշինյան
01 Սեպտեմբեր, 2026 21:54
Այս գործընթացը դեմ չէ ՌԴ-ին, դեմ չէ ԵԱՏՄ-ին. Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցության մասին
01 Սեպտեմբեր, 2026 21:46
Պուտինը հանդիպել է Էրդողանի հետ
01 Սեպտեմբեր, 2026 17:48
Այս գործընթացը դեմ չէ ՌԴ-ին, դեմ չէ ԵԱՏՄ-ին. Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցության մասին
01 Սեպտեմբեր, 2026 21:46
Փաշինյանն ու Պուտինը Բիշքեկում մի շարք հարցեր են քննարկում. Ուղիղ
01 Սեպտեմբեր, 2026 21:35
Բիշքեկում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը
01 Սեպտեմբեր, 2026 20:51