Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՄՀՄՀ / МФГС) աջակցությամբ, «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 3–8-ը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղի կունենա «ՏԱՐԱԶֆեստ - Մեղրի 2026» ավանդական տարազի և արհեստների միջազգային փառատոնը: «ՏԱՐԱԶֆեստ»-ը «Տերյան մշակութային կենտրոնի» ամենամյա առանցքային մշակութային նախագծերից է, որի հիմնական նպատակն է ազգային տարազի, էթնիկ գործվածքների ու ավանդական արհեստների պահպանումը, հանրահռչակումն ու միջազգային մշակութային համագործակցության ընդլայնումը:

Այս տարի փառատոնը միավորում է պատվիրակություններ, դիզայներներ և վարպետներ ԱՊՀ և գործընկեր երկրներից, այդ թվում՝ Ղազախստանից, Տաջիկստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից: Փառատոնի ծրագիրը իր մեջ ներառում է.

• Ավանդական և ժամանակակից էթնո-հավաքածուների ցուցադրություններ - միջազգային և հայաստանյան դիզայներների հեղինակային աշխատանքների ներկայացում, • Վարպետության դասեր և ցուցահանդես-վաճառք - ավանդական արհեստների, տեքստիլի և ձեռագործ աշխատանքների ցուցադրություն, «ՏԱՐԱԶֆեստ - Մեղրի 2026»-ը ոչ միայն ազգային ինքնության ու դարավոր ավանդույթների արժևորման հարթակ է, այլև յուրօրինակ մշակութային կամուրջ, որը միավորում է տարբեր ժողովուրդների՝ արվեստի, գույների և ավանդական զարդանախշերի ընդհանուր լեզվով:

66