Հարգելի գործընկերներ,

Պայմանավորված առաջիկա օրերին սպասվող բարձր ջերմային ֆոնով՝ նպատակահարմար ենք համարում միջոցառման վայրը տեղափոխել փակօթյա տարածք:

Օգոստոսի 12-ին «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի կունենա «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը, որն ուղղված է հայկական մշակույթի և մասնավորապես՝ տարազի ժողովրդականացմանը ինչպես Հայաստանի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում: Միջոցառման առաջին հատվածում կանցկացվի ցուցահանդես-վաճառք՝ արհեստագործ վարպետների, հայկական արտադարանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ: Բարի ավանդույթ է նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների մասնակցությունը: Փառատոնի երկրորդ մասում կանցկացվի ազգային հագուստի ցուցադրություն: Տարածքում գործելու են տաղավարներ, որտեղ այցելուները կարող են մասնակցել տարբեր վարպետության դասերի: Միջոցառման ընթացքում ելույթ կունենան հայկական ավանդական երգի-պարի համույթներ:

https://m.facebook.com/events/239084385733846?mibextid=Z0UBBX

Փառատոնը կազմակերպվում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի, «Ֆլեշ» ՍՊԸ-ի, «Արմենիա վայն» գործարան ՍՊԸ-ի գործընկերությամբ:

«ՏԱՐԱԶֆեստ» փառատոնի գաղափարը պատկանում է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ին:

824