Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսները հիանում են Իրանի ժողովրդի քաջությամբ՝ ազգային շահերի համար պայքարում, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի առաջնորդը երկուշաբթի օրը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին։ Միջոցառման շրջանակում նա մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
«Մենք հիանում ենք ձեր քաջությամբ և անսասանությամբ՝ ազգային շահերի համար պայքարում»,- ասել է Պուտինը հանդիպման ժամանակ։
Իր հերթին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վստահություն է հայտնել Թեհրանի հաղթանակի նկատմամբ։
«Մենք այստեղ ենք հենց այս միաբևեռության դեմ պայքարելու համար։ Եվ մենք պաշտպանում ենք մեր տեսակետը՝ դեմ լինելով հենց այս միաբևեռությանը։ Մենք համաձայն ենք ձեզ հետ այս հարցում և ցանկանում ենք անցնել այս միաբևեռությունից այն կողմ։ Վստահ եմ, որ մենք կհաղթենք»,- ասել է Փեզեշքիանը հանդիպման ժամանակ։