Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ վերջին երեք օրերին եղանակը Հայաստանում բավական կայունացել է։

«Մենք գտնվում ենք հարավ-արևարմտյան տաք հոսանքների ազդեցության գոտում, որոնք կշարունակվի մինչև հուլիսի 3-ի կեսօր, ինչի
արդյունքում առանց տեղումների եղանակը կպահպանվի, իսկ օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ ևս 4-5 աստիճանով։ Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը. ցերեկային ժամերին Սյունիքի հովիտներում, Արարտյան դաշում և Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-36 աստիճանի։

Բայց հուլիսի 3-ի երեկոյան ժամերից մեր երկիր Սև ծովի շրջաններից ներթափանցում է հերթական ցիկլոնը, որը կպահպանվի մինչև հուլիսի 8-ը ներառյալ։ Դրա արդյունքում հուլիս 3-ի երեկոյան ժամերին՝ առանձին շրջաններում, հուլիսի 4-8-ի գիշերը և հետկեսօրի ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի
կարճատև անձրևներ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ և կտեղա կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում։

Հուլիսի 4-5-ը Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով»,- տեղեկացրել է Սուրենյանը։

66