Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլղադրը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին սպառնալիքները իրանցի ժողովրդի դեմ։
«Այն խելագար ամերիկացի նախագահին, որն այսօր սպառնացել է 91 միլիոն իրանցիներին, ես կասեի՝ նախկինում, որպես 250 տարվա պատմություն ունեցող արմատներից զուրկ երկրի նախագահ, դուք նմանատիպ արտահայտություններով խոսել եք Իրանի քաղաքակրթության ոչնչացման մասին, որը մի քանի հազար տարվա պատմություն ունի։ Ձեզ համար միակ արդյունքը պարտությունն էր, անօգնականությունը և բանակցությունների ու հրադադարի հուսահատ կոչերը»,- գրել է Զոլղադրը X սոցիալական ցանցում։
Նա ընդգծել է, որ իրանցիները սովոր չեն սպառնալիքային լեզվին։
«Հետևաբար, հարգանքով դիմեք իրանցի ժողովրդին. հակառակ դեպքում մենք այլ կերպ կպատասխանենք»,- զգուշացրել է բարձրաստիճան պաշտոնյան։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը լրագրողներին ասել էր․ «Մենք կամ գործարք կկնքենք, կամ աշխատանքն ավարտին կհասցնենք։ Աշխատանքն ավարտելը դժվար չի լինի»,- ասել է նա։