Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին՝ նահատակված Գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությանը և պետական հուղարկավորությանը մասնակցելու համար։
Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և կից տեղադրել հայերոնվ իր երախտագիտության ուղերձը։
«Ի սրտե երախտագիտությունս եմ հայտնում մեծարգո պարոն Նիկոլ Փաշինյանի և նրան ուղեկցող բարձրաստիճան պատվիրակության ներկայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ժողովրդի և կառավարության անունից մեծարգո վարչապետի կողմից արտահայտած ցավակցության համար։ Մենք երբեք չենք մոռանա այս բարի կամքի դրսևորումը։ Հույս ունեմ, որ Իրանի և Հայաստանի երկու վեհ ժողովուրդների միջև պատմական ու բարեկամական հարաբերությունները, որոնք մշտապես հիմնված են եղել փոխադարձ շահերի, բարիդրացիության սկզբունքի և փոխադարձ հարգանքի վրա, կշարունակեն էլ ավելի առավել զարգանալ։
Մեր նահատակ Առաջնորդը մշտապես ընդգծում էր Հայաստանի հետ Հանրապետության հարաբերությունների ամրապնդման կարևորությունը և Հայաստանն անվանում էր «ազնիվ հարևան»։ Մեր քաղաքականությունը երկկողմ հարաբերությունների համակողմանի ամրապնդումն ու զարգացումն է»,- նշված է ուղերձում: