Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լիլիթ Նիկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սրտանց շնորհավորում եմ Սաշա Կատվալյանին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Մալաթիա-Սեբաստիան պարզապես վարչական շրջան չէ. այն հազարավոր մարդկանց տունն է, իր պատմությամբ, իր մարդկանցով ու իր առանձնահատուկ շնչով։ Վստահ եմ, որ նոր պաշտոնում ամենակարևորը լինելու է բնակչի խնդիրներին լսող, հասանելի ու պատասխանատու աշխատանքը։
Որպես այս համայնքի բնակիչ, ինչպես նաև իմ երկիրն ու քաղաքը սիրող մարդ, այսուհետ ավելի հաճախ եմ անդրադառնալու Մալաթիա-Սեբաստիայում իրականացվող աշխատանքներին, ձեռքբերումներին, ինչպես նաև այն խնդիրներին, որոնք լուծման կարիք կունենան։ Երբ լավ գործ է արվում՝ այն պետք է գնահատել, իսկ երբ կան բացթողումներ՝ դրանք պետք է բարձրաձայնել՝ հանուն ավելի բարեկարգ, մաքուր և զարգացող համայնքի։
Սաշա Կատվալյանին մաղթում եմ ուժ, համբերություն, արդար որոշումներ և արդյունավետ աշխատանք՝ ի շահ Մալաթիա-Սեբաստիայի յուրաքանչյուր բնակչի։
Թող մեր համայնքը օրեցօր ավելի ծաղկող, բարեկարգ և հարմարավետ դառնա բոլորիս համար»։