Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին տեղեկացնում է՝ կեսգիշերն անց ուժեղ քամու հետևանքով վնասվել և շրջվել են Արագածոտնի մարզի Թալին համայնքի Հացաշեն, Ցամաքասար, Սուսեր և Զարինջա բնակավայրերը սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները, ինչի հետևանքով խափանվել է նշված բնակավայրերի էլեկտրամատակարարումը։
«Այս պահին ընկերության մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու նպատակով։
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- ասված է ՀԷՑ ՓԲԸ-ի հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի հաղորդագրության մեջ:
18 Հուլիս, 2026 12:57
676
Ինձ շատ հաճախ թվում է, թե Սամվել Կարապետյանը և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ապրում են իրենց աշխարհում․ Սինորյան
10 Հոկտեմբեր, 2026 11:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների 6 օգնականների արգելվել է մուտք գործել ՀՀ ԱԺ տարածք
07 Հոկտեմբեր, 2026 14:39
Ինչպես են «Ուժեղ Հայաստանի» ախրանիկ-օգնականները փորձում ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ
06 Հոկտեմբեր, 2026 23:40
Ուժեղ քամին Երևանում, Գեղարքունիքում և Կոտայքում վնասներ է պատճառել
15 Օգոստոս, 2026 10:08
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
19 Հուլիս, 2026 10:30
Վնասվել են տանիքներ, գազատար խողովակ, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր. ուժեղ քամու հետևանքները
07 Հուլիս, 2026 11:31
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25 Օգոստոս, 2026 20:51
Արագածոտն բնակավայրում Կառավարության աջակցությամբ մասնավորի կողմից հիմնվել է դեղձի և կեռասի 10 հա ինտենսիվ այգի
22 Ապրիլ, 2026 13:28
Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում
07 Ապրիլ, 2026 14:18
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
03 Հոկտեմբեր, 2026 00:06
Հոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
02 Հոկտեմբեր, 2026 00:10
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում
18 Օգոստոս, 2026 00:08