Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պենտագոնը թաքցրել է տեղեկությունը ԱՄՆ զինված ուժերի տասնյակ զինծառայողների մասին, որոնք անցյալ շաբաթ վիրավորվել են Հորդանանի տարածքում Իրանի հարվածների հետևանքով։ Այդ մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է The New York Times (NYT) թերթը։

Պարբերականի տվյալներով՝ Իրանի զինված ուժերը անցյալ շաբաթ չորս անգամ հարվածներ են հասցրել Հորդանանում գտնվող ամերիկյան օբյեկտներին։ ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը պաշտոնապես հայտնել էր, որ հուլիսի 17-ին տեղի ունեցած հարվածների չորրորդ ալիքի ընթացքում զոհվել է երկու ամերիկացի զինծառայող, մեկը համարվում է անհետ կորած, չորսը հոսպիտալացվել են, ևս մի քանիսը ստացել են թեթև վնասվածքներ։

Սակայն, ըստ թերթի, անցյալ շաբաթվա առաջին երեք հարվածային ալիքների ընթացքում տասնյակ ամերիկացի զինծառայողներ վիրավորվել են, ինչի մասին Պենտագոնի կառույցները չեն հաղորդել։ Բացի այդ, այդ հարձակումների հետևանքով վնասվել են նաև ամերիկյան մի քանի ռազմական ուղղաթիռներ։

 

262