Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որը տեղի է ունենում Մինսկում։
Տեղեկությունը Araratnews-ի հետ զրույցում հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
Նշենք, որ ԵՄԽԽ-ի նիստը, որն անցկացվում է սահմանափակ ձևաչափով և մեկնարկել է Մինսկում՝ ներկա են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները։
Իսկ ավելի ուշ կկայանա Խորհրդի ընդլայնված նիստը, որին կմասնակցեն պատվիրակություններ և դիտորդ երկրների ղեկավարությունները։ Միջկառավարական խորհրդի այս նիստում կառավարությունների ղեկավարները նախատեսում են կենտրոնանալ լոգիստիկայի ոլորտում համագործակցության վրա։ Մասնավորապես նրանք մտադիր են թարմացնել այս ոլորտում առաջնահերթ ինտեգրացիոն նախագծերի ցանկը և քննարկել ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթերի կառավարման զարգացումը։
Մեկ այլ թեմա է պարենային անվտանգությունը, որը պետք է ապահովվի ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսական ոլորտում կապերի ամրապնդմամբ։ Ասոցիացիայի մեջ են մտնում Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
Գեղամ ԱԴՅԱՆ