Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների գործողությունները երբեք Իրանի Իսլամական Հանրապետությունում իշխանության փոփոխության դեմ չեն ուղղված եղել. նրա գլխավոր նպատակն է կանխել Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։
«Միացյալ Նահանգները հանձնառու է Իրանի ապամիջուկայնացմանը, որպեսզի այն երբեք միջուկային զենք չձեռք բերի»,- ասել է նա ԱՍԵԱՆ-ի նախարարական միջոցառումների շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը նպատակադրվել է Իրանում իշխանության փոփոխություն կատարել։
«Մենք երբեք չենք ասել, որ մեր նպատակը ռեժիմի փոփոխությունն է»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը՝ ընդգծելով, որ ամերիկյան զինված ուժերը կենտրոնացած են Իրանի ռազմական կարողությունների ոչնչացման վրա։