Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 25-26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 74 դեպք, որից 13-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության` 19, անձնական ունեցվածքի գողության՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ընտանեկան բռնության՝ 4, գույքը դիտավորությամբ վնասելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, բռնության կոչեր հրապարակելու, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և ինքնավնասման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, բնակարանային գողության՝ 4, խարդախության և կողոպուտի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 2 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

26 Հունվար, 2021 12:24
128
; ;