Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 27-ին Բաքվում մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականը:

Տեղի է ունեցել հունահռոմեականների վիճակահանությունը: Հայ ըմբիշներն իմացել են իրենց առաջին մրցակիցներին:

Եվրոպայի Մ-17 առաջնության բրոնզե մեդալակիր, 45 կգ քաշային Վազգեն Վարդանյանը կմեկնարկի որակավորման փուլից, որտեղ կմրցի ԱՄՆ ներկայացնող Ռայլեն Բիզեր Ուաքսին:

Եվրոպայի Մ-17 առաջնության բրոնզե մեդալակիր, 48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից եւ կգոտեմարտի Մեքսիկայի ներկայացուցիչ Հեկտոր Ագիլեր Ռոդրիգեսի հետ:

51 կգ քաշային Գեւորգ Հարությունյանը 1/8 եզրափակիչում կհանդիպի հունգարացի Սանդոր Դանիել Կուրդիին:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 55 կգ քաշային Գեղամ Եղիազարյանը որակավորման փուլում կգոտեմարտի Ուկրաինան ներկայացնող Իլյա Վանժուլի հետ:

60 կգ քաշային Արտուշ Պետրոսյանը որակավորման փուլում կփորձի հաղթահարել ամերիկացի Կուպեր Հենեն Մեթյուսի արգելքը:

65 կգ քաշային Վազգեն Մնացականյանը որակավորման փուլում կմրցի Իրանի ներկայացուցիչ Արմին Ղոլի Գալեհի հետ:

Մ-17 աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր չեմպիոն Ջանես Նազարյանը (71 կգ) կմեկնարկի 1/16 եզրափակիչից, որտեց մրցակիցը կլինի նորվեգացի Մարտին Լետվիկը:

Մ-17 Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Վահե Հովեյանը (80 կգ) որակավորման փուլում կգոտեմարտի վրացի Լուկա Բուիգլիշվիլիի հետ:

Մ-17 Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Ալեքսան Շալջյանը (92 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից: Նրա մրցակիցը կլինի որակավորման փուլի Ֆիլիպ Դուրեւ (Բուլղարիա) – Յուսուֆ Յասեր Ակսու (Թուրքիա) զույգի հաղթողը:

110 կգ քաշային Խաչիկ Խաչատրյանը մրցագորգ դուրս կգա 1/8 եզրափակիչից: Մրցակիցը կլինի որակավորման փուլի Եվգեն Ֆլորին Պոպա (Ռումինիա) – Լուիզ Պինեյրո Պիրո (Բրազիլիա) զույգի հաղթողը:

Գագիկ Խաչատրյանի գլխավորած հավաքականից մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս կգան Արարատ Ավետիսյանը (48 կգ), Գեղամ Եղիազարյանը (55 կգ), Վազգեն Մնացականյանը (65 կգ), Վահե Հովեյանը (80 կգ) եւ Խաչիկ Խաչատրյանը (110 կգ):

Նախնական գոտեմարտերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 10:30-ից:

140