Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, Քննչական կոմիտեն ուսումնասիրում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ ստացված հաղորդումը, համաձայն որի՝ ընտանիքներում բռնության թեմաների վերջին բարձրաձայնումից հետո իր կյանքին ուղղված սպառնալիքներ է ստանում։

Քննչական կոմիտեից  Araratnews-ին հայտնեցին, որ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Նշենք, որ անձի վերաբերյալ մեկ այլ՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու քրեական վարույթով կա կալանավորման որոշում եւ հայտարարված է հետախուզում»,- ասացին կոմիտեից։

172