Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շվեյցարիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը և կարծում է, որ կայուն խաղաղությունն արդեն հասանելի է։

Այս մասին հայտարարել է Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսը՝ Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Իգնացիո Կասիսը նշել է, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից մոտ մեկ տարի անց կողմերը չափազանց մոտ են վերջնական փաստաթղթի ստորագրմանը։

«Շվեյցարիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ճանապարհին արձանագրված առաջընթացը։ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից մոտ մեկ տարի անց կայուն խաղաղությունն արդեն դարձել է իրատեսական նպատակ։ Մենք՝ Շվեյցարիայում, հպարտ ենք, որ թեկուզ փոքր ներդրում ենք ունեցել այս ճանապարհին իրականացված քայլերում»,- ընդգծել է նա։

Նախարարը նշել է, որ անհրաժեշտության դեպքում և կողմերի համապատասխան ցանկության պարագայում Շվեյցարիան պատրաստ է նաև հետագայում աջակցել խաղաղության գործընթացին։

«Շվեյցարիան պատրաստ է աջակցել գործընթացին, եթե դրա անհրաժեշտությունը ծագի, և եթե կողմերը նման ցանկություն հայտնեն։ Մեր երկիրը Հարավային Կովկասում վստահության ամրապնդման ոլորտում ունի երկարամյա փորձ, և մենք պատրաստ ենք նաև հետագայում մեր ներդրումն ունենալ այդ ուղղությամբ»,- հավելել է Իգնացիո Կասիսը։

88