Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թաիլանդում երիտասարդ ֆուտբոլիստ Սոֆվան Ավաեն զոհվել է կայծակի հարվածից՝ հենց խաղի ընթացքում։ Դեպքը տեղի է ունեցել Նարաթիվատ նահանգում անցկացվող «Golok FA Cup 2026» տարածաշրջանային մրցաշարի հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է «Bangkok Post»-ը։

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի՝ օգոստոսի 4-ին։ Կայծակի հարվածի պահը տեսագրվել է։ Հարվածից անմիջապես հետո մի քանի խաղացողներ տապալվել են խաղադաշտի խոտածածկին։ Թիմակիցներն անմիջապես շտապել են օգնության, սակայն 24-ամյա մարզիկի կյանքը փրկել չի հաջողվել։

Բացի այդ, միջադեպի հետևանքով տուժել է ևս ինը մարդ։ Վիրավորներից ութը՝ Թաիլանդի քաղաքացիներ, տարբեր վնասվածքներով տեղափոխվել են տեղի հիվանդանոց։

151