«Հրազդանի ԲԿ» ՓԲԸ-ի տնօրենի թափուր հաստիքի համար դիմած մասնակիցներից ոչ ոք չի հաղթահարել մրցութային փուլերը
Կոտայքի մարզպետարանում կայացել է «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթը։ Մրցույթին մասնակցել է 7 անձ։ ՀՀ Կոտայքի մարզպետարանը հայտնում է, որ մասնակիցներից ոչ ոք չի հաղթահարել մրցույթի երեք փուլերը։
«Ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած այն հրապարակմանը, թե մրցույթի մասնակիցներից Նարեկ Վանեսյանը հաղթահարել է մրցութային երեք փուլերը, հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Նարեկ Վանեսյանը չի հաղթահարել մրցույթի 3-րդ՝ կազմակերպության զարգացման նախնական ծրագրի բանավոր ներկայացման փուլը»,- ասված է հայտարարությունում։
27 Հունվար, 2021 14:40
706
ՀԾԿՀ-ն «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» և «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ների նկատմամբ կիրառել է վարչական պատասխանատվության միջոցներ
25 Փետրվար, 2026 16:58
Կասեցվել է «Էվրի Դեյ» ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասի արտադրական գործունեությունը
20 Փետրվար, 2026 17:20
Նախատեսվում է ստեղծել «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ. կնշանակվի գլխավոր տնօրենի պաշտոնակատար
24 Դեկտեմբեր, 2025 14:05