Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ «հակամարտություն» գոյություն չունի։ Նույնպես ի սկզբանե կոռեկտ չէ պնդել, թե այն շարունակվում է 2021 թվականից։
Այս կերպ պատասխանել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հարցին, թե հնարավոր է, արյոք, փոխզիջումային լուծում գտնել Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև առկա տարաձայնությունների շուրջ։
Այս համատեքստում նա անդրադարձել է ռուս-հայկական հարաբերություններին՝ նշելով, որ ցանկանում են, որպեսզի Ռուսաստանի և Հայաստանի միջև պահպանվեն բարեկամական հարաբերությունները՝ հաշվի առնելով երկու ժողովուրդների կյանքերի և ճակատագրերի փոխկապակցվածությունը ոչ թե տասնամյակների, այլ դարերի ընթացքում։
«ՀԱՊԿ մյուս անդամ պետություններն էլ ունեն իրենց շահերն ու Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների սեփական պատմությունը»,- նշել է նա։
Բացի այդ, Վասիլևը շեշտել է, որ նկատվում է ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը ՀԱՊԿ-ի դաշնակիցներից «հեռացնել» Հայաստանը, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների միջոցով։