Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը և նախարարների կաբինետի նախագահ Ադիլբեկ Կասիմալիևը շնորհավորական ուղերձներ են հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով։
Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի ուղերձում ասված է.
«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,
Ղրղզստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի իր հետևողական զարգացման ուղին՝ ամրապնդելով ներքին համախմբվածությունը և ընդլայնելով միջազգային համագործակցությունը։
Վերահաստատում եմ Ղրղզստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ ամրապնդելու քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև զարգացնելու առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը։
Հարգելի՛ Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և մեծ հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։
Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ Ադիլբեկ Կասիմալիևի ուղերձում ասված է.
«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,
Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի և անձամբ իմ անունից անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով։
Վստահ եմ, որ Ձեր պետական փորձն ու կառավարման հմտությունները կնպաստեն Հայաստանի հետագա զարգացմանը, երկրում իրականացվող բարեփոխումների հաջող ընթացքին և ժողովրդի բարեկեցության բարձրացմանը։
Ղրղզստանի Հանրապետությունը պատրաստ է Հայաստանի Հանրապետության հետ սերտ համագործակցության և փոխշահավետ գործընկերության հետագա զարգացմանն ուղղված համատեղ ջանքերի շարունակմանը։
Հարգելի՛ Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»։