ԱՄՆ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել Կոլումբիային․ Ռուբիո
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել Կոլումբիային, գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
«Թրամփի վարչակազմը ուշադիր հետևում է Կոլումբիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո ստեղծված իրավիճակին և պատրաստ է աջակցել Կոլումբիայի ժողովրդին և նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելայի վարչակազմին»,-գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոլումբիայում 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 24 մարդ, տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած, հաղորդում է The Guardian-ը
10 Օգոստոս, 2026 20:22
941