Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լիբանանի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցություններում առաջընթացի մասին:

«Բանակցություններում առաջընթաց կա, և ամեն դեպքում դա ավելի լավ է, քան պատերազմի արդյունքները։ Իսրայելական հարձակումների մասշտաբները մեր երկրում արդեն նվազել են շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո։ Լիբանանցիների միջև նպատակների շուրջ տարաձայնություններ չկան՝ սկսած իսրայելական զորքերի դուրսբերումից և գերիների վերադարձից մինչև ավերվածի վերականգնում: Ի վերջո, թույլ չենք տա, որ Իսրայելը մնա մեր հողի նույնիսկ մեկ սանտիմետրի վրա, և նրա ոչ մի զինվոր չի մնա»,- ասել է Ժոզեֆ Աունը:

The Times of Israel-ն էլ, վկայակոչելով իր աղբյուրները, գրել է, որ Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը նախատեսված է սեպտեմբերի սկզբին: Աղբյուրը նշել է, որ անցած շաբաթ ավարտված հերթական փուլն «այնքան էլ հարթ չի անցել», քանի որ Լիբանանը պնդում է, որ ՑԱՀԱԼ-ը դուրս գա երկրի հարավից, մինչդեռ Իսրայելը պնդում է, որ նախ անհրաժեշտ է վերջնականապես համոզվել, որ «Հըզբոլլահը» զինաթափվել է:

66