Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոզեֆ Նզաբամվիտային։

ՊՆ-ից հայտնում են՝ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ռուանդայի պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Էնթոնի Բ. Մպագազեն։ 

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով պատասխանատու առաքելության մեջ։


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռուանդայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։ 

Դեսպանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին է փոխանցել Ռուանդայի պաշտպանության շտաբի պետի ջերմ ողջույնը և երկկողմ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը։

85