Այսօր հայ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 82-ամյակն է: Նա ծնվել է 1939թ-ի հունվարի 27-ին Բեյրութում: ՀՀ ժողովրդական արտիստ է, արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման: «Մեր ամեն մի չծնված գործ՝ առ հայրենիքը, առ մեր ժողովուրդը և նրա պատմությունը ունեցած սիրո պակասի արտահայտություն է: Մարդ արժևորելու ունակությունը մեր պատմությունն է մեզ տվել»-ասում է կոմպոզիտորը: Թերևս այս տողերից ավելի խոսուն հնարավոր չէ ներկայացնել նրան: Նա գրել է բազմաթիվ հայտնի ֆիլմերի երաժշտություններ` Փարաջանովի «Նռան գույնը», Միքայել Վարդանովի «Եվ այսպես ամեն օր», Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը», «Կտոր մը երկինք» և այլն:Նրա երաժշտական ոճը բնութագրվում է որպես հին հայկական ազգայինի և ժամանակակից եվրոպական մեթոդների համաձուլում: AraratNews - ը ևս շնորհավորում է անվանի կոմպոզիտորի ծննդյան տարեդարձը՝ մաղթելով երջանկություն և խաղաղ երկինք:

27 Հունվար, 2021 17:55
454
; ;