Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի Կամչատկա թերակղզում սկսվել է Կլյուչևսկայա Սոպկա հրաբխի նոր գագաթային ժայթքումը։ Մասնագետների տեղեկացմամբ՝ հրաբխի խառնարանում նկատվում է լավայի ակտիվ շատրվանում, գիշերային ժամերին գագաթի վրա երևում է ուժեղ լուսարձակում, ինչպես նաև արձանագրվել է ֆումարոլային (գազային) ակտիվության աճ։

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Հեռավորարևելյան բաժանմունքի Հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը հայտնել է, որ խառնարանում գրանցվել է ջերմային անոմալիա, իսկ հրաբխից տարածվում է ինտենսիվ գազային շլեյֆ։ Կլյուչևսկայա Սոպկան Եվրասիայի ամենաբարձր գործող հրաբուխն է։ Այն ունի կանոնավոր կոնաձև կառուցվածք, իսկ գագաթային խառնարանի տրամագիծը կազմում է շուրջ 700 մետր։ Հրաբխի լանջերին գտնվում են մոտ 80 երկրորդային պայթյունային խառնարաններ և խարամային կոներ։

76