
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը։
«Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։ Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի ժամանակահատվածում։
Հրաբխին տրվել է «նարնջագույն» ավիացիոն վտանգի կոդ՝ սա նշանակում է, որ վերջինիս ակտիվությունը կարող է սպառնալիք ներկայացնել ցածր թռչող ինքնաթիռների համար։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը խորհուրդ է տվել զերծ մնալ շրջակա տարածք այցելելուց և հատկապես չփորձել բարձրանալ հրաբխի վրա։
Կրաշենիննիկով հրաբուխը պատկանում է Արևելյան հրաբխային գոտուն և գտնվում է Պետրոպավլովսկ-Կամչատկայից մոտավորապես 200 կմ հեռավորության վրա»,- գրել է նա։