Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական հետազոտությունների դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղի տվյալների համաձայն՝ վերջին մեկուկես ժամվա ընթացքում Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել առնվազն 12 երկրաշարժ, որոնց ուժգնությունը հասել է 6.7 մագնիտուդի։
Երկրաշարժերը սկսվել են տեղական ժամանակով 06:51-ին։ Առաջինը եղել է 5.5 մագնիտուդով, միևնույն ժամանակ տեղի է ունեցել ամենաուժեղ՝ 6.7 մագնիտուդով երկրաշարժը։ Այնուհետև շարունակվել են ավելի թույլ ցնցումները։
Ժամը 07:52-ին գրանցվել է 6.2 մագնիտուդով երկրաշարժ, իսկ ժամը 08:03-ին՝ 5.3 մագնիտուդով երկրաշարժ։
Այս բոլոր երկրաշարժերը տեղի են ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Պետրոպավլովսկ-Կամչատկից մոտավորապես 150-180 կիլոմետր հեռավորության վրա։