Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ը հարվածներ կհասցնի Օմանին, եթե վերջինս «կանգնի ճանապարհին», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով Հորմուզի նեղուցի վերահսկողության շուրջ Մասկատի և Թեհրանի բանակցությունների մասին հարցին։

Fox News-ի գլխավոր միջազգային թղթակից Տրեյ Յինգըստը հայտնել է, որ հեռախոսով զրուցել է ԱՄՆ նախագահի հետ և հարցրել նրան Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և Օմանի բանակցությունների մասին։

«Եթե Օմանը կանգնի ճանապարհին, մենք կռմբակոծենք նրանց», - մեջբերել է լրագրողը Թրամփին: Ընդ որում, ԱՄՆ առաջնորդը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ հանգամանքներում է Վաշինգտոնը պատրաստ հարվածներ հասցնել։

Նույն զրույցում Թրամփը հայտարարել է, որ Իրանը պետք է բարձրացնի կապիտուլյացիայի սպիտակ դրոշը: Ընդ որում, ԱՄՆ նախագահը նշել է, որ որևէ ժամկետներ չի սահմանում և չի շտապում։

80